Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ Դիլիջանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր․ Shamshyan.com

08-07-2019
1791 դիտում
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ Դիլիջանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր, հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալվեցվոյի» հարևանությամբ բախվել են Mercedes Viano մակնիշի 50 RR 553 համարանիշի և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը: