Կովերի անկումը կապ ունի՞ Սևանի հետ. Էդմոն Մարուքյանը նախարարից պարզաբանում խնդրեց. Տեսանյութ

09-07-2019
146 դիտում
Կովերի անկումը կապ ունի՞ Սևանի հետ. Էդմոն Մարուքյանը նախարարից պարզաբանում խնդրեց. Տեսանյութ

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է կատարվում Սևանա լճի հետ:

«Կարո՞ղ եք պարզաբանում տալ, թե ինչ է տեղի ունենում Սևանի հետ և կա՞, արդյոք, պետական մակարդակով արված փորձագիտական եզրակացություն, թե պատճառն ինչն է և խնդիրն ինչպես է պետք լուծել»,- նախարարին հարց ուղղեց պատգամավորը՝ նաև հետաքրքրվելով՝ արդյո՞ք կովերի անկումը կապ ունի Սևանի հետ:

Նախարարը նշեց, որ ստեղծված իրավիճակի գործոնները մի քանիսն են: «Խնդիրները մի քանի աղբյուրներից են: Մեկը՝ կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը Գեղարքունիքում ձևավորվող հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից և հյուրանոցներից ամբողջ նյութերը: Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ»,- թվարկեց Էրիկ Գրիգորյանը: 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում