Հունիսից կոշտ մեթոդներ են կիրառվում երգիչների նկատմամբ. ԱԱԾ-ն, հնարավոր է, օգնի ՊԵԿ-ին. Անանյան. Տեսանյութ

09-07-2019
378 դիտում
Հունիսից կոշտ մեթոդներ են կիրառվում երգիչների նկատմամբ. ԱԱԾ-ն, հնարավոր է, օգնի ՊԵԿ-ին. Անանյան. Տեսանյութ

2019 թվականի հունիսից ՊԵԿ-ը սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահը: Դիտարկմանը՝ ի՞նչ են ենթադրում այդ կոշտ մեթոդները, Դավիթ Անանյանը պատասխանեց, որ վաստակավոր արտիստին ծանուցում ուղարկելն արդեն իրենց համար կոշտ մեթոդ կլինի: Նա նաև փոխանցեց, որ ակտիվ նամակագրություն են սկսել այն անձանց հետո, ովքեր իրենց հետաքրքրությունների շրջանակում են:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն օգնի, Դավիթ Անանյանը չբացառեց, թեև ասաց, որ իրենք էլ համապատասխան գործիքակազմ ունեն: Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: