«2019-ի առաջին կիսամյակում ՃՏՊ-ներից 152 մարդ է զոհվել». ԱԻՆ փոխտնօրեն. Տեսանյութ

09-07-2019
271 դիտում
«2019-ի առաջին կիսամյակում ՃՏՊ-ներից 152 մարդ է զոհվել». ԱԻՆ փոխտնօրեն. Տեսանյութ

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 1711 ՃՏՊ է տեղի ունեցել, իսկ 2019-ի առաջին կիսամյակում՝ 2108։ Սա մեծ թիվ է  մեր փոքրիկ պետության համար։

Այս մասին «Հանրային տրանսպորտի պայթյուն, մարդկային զոհեր․ ովքե՞ր են ողբերգական ավտովթարի մեղավորներն ու պատասխանատուները» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։

«ՃՏՊ-ներից զոհված անձանց թիվը 2019 թվականի առաջին կիսամյակում ավելացել է 13-ով, տուժածների թիվը՝ 480-ով։ Սա լուրջ խնդիր է։ Շատ դեպքերում մեքենաները ներկրում ենք արդեն ռեսուրսները սպառած վիճակում, իսկ Հայաստանում դրանք տեխզննման չենք ենթարկում»,- ընդգծեց Վրեժ Գաբրիելյանը։ Նրա խոսքով ՝ ՃՏՊ-ներից խուսափելու համար կարևոր է նաև ավտոճանապարհները բարվոք վիճակում պահելը, ինչպես նաև վարորդների շրջանում խախտումներ չանելու մշակույթի զարգացումը։ «Երևանում բազմաթիվ օրինակներ ունենք, երբ խցանում է  լինում կամ խաչմերուկում մեքենաները երեք շարքով կանգնած են լինում, չորրորդ շարքի մեքենաները, վազանց կատարելով, փորձում են առաջ գալ։ Դա կոպիտ խախտում է, որը ոչ մի տեղ չի ֆիքսվում, ոչ ոք դրա մասին չի մտածում։ Դեռ մի բան էլ իրար ճանապարհ ենք տալիս ու շնորհակալություն հայտնում»,- նշեց Վրեժ Գաբրիելյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: