Ինչ պայմաններում են պահվում թափառող շները. Լույս խմբակցության տեսանյութը

09-07-2019
264 դիտում
Ինչ պայմաններում են պահվում թափառող շները. Լույս խմբակցության տեսանյութը

Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամներն այսօր այցելել են Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ և անմխիթար պայմաններ արձանագրել:

«Գտնվում ենք Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿում: Պայմանները սարսափելի են, և այս ամենը 149 մլն դրամով»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ներկայացնելով հետևյալ տեսանյութը.

 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը այս տեղանյութի հրապարակումից հետո տեղեկացրել է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հրավիրում է շտա ասուլիս և կազմակերպության գործունեության վերաբերյալ որոշ պարզաբանումներ կտա: