Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

09-07-2019
401 դիտում
Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հուլիսի 8-ի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ է հարուցել:

Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի հրապարակման հիման վրա։

Հուլիսի 5-ին Fip.am-ը «Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով վերնագրով» հետաքննություն էր հրապարակել՝ Արգիշտի Քյարամյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և թաքցված բնակարանի մասին։

Ինչպես հաղորդում են հանձնաժողովից, հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով։