«Անհականալի տրամաբանություն է, թե ինչու 10 կամ 100 կամ 1000 երթեւեկության խախտում կատարած վարորդի պատճառով բոլորը պետք է զրկվեն վարորդական իրավունքից»․ իրավապաշտպան

09-07-2019
281 դիտում
«Անհականալի տրամաբանություն է, թե ինչու 10 կամ 100 կամ 1000 երթեւեկության խախտում կատարած վարորդի պատճառով բոլորը պետք է զրկվեն վարորդական իրավունքից»․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Արարատի կամրջի վրա տեղի ունեցած սարսափելի վթարը չէր կարող դեպքին անդրադառնալու, դրա մասին խոսելու, քննարկելու, եզրահանգումներ անելու առիթ չհանդիսանալ։ Դեպքից ազդված որոշ իշխանավորներ ու նրանց միացած ֆեյսբուքյան մի զանգված պահանջում են չեղարկել ԲՈԼՈՐ վարորդական իրավունքները եւ նոր քննությունների արդյունքում նոր վարորդական իրավունքներ տրամադրել։ Նրանք վստահ են՝ այս դեպքում էլ ոչ ոք խախտում չի անի ու էլ մահեր պատճառող վթարներ չեն լինի։ Խնդիրը կլուծվի մեկընդմիշտ։

Սկզբում մտածեցի՝ պահի տակ արված հայտարարություն է, կմոռացվի, բայց․․․ լուրջ դեմքով արդեն քննարկում են։ Անհականալի տրամաբանություն է։ Իսկ ինչու՞ 10 կամ 100 կամ 1000 երթեւեկության խախտում կատարած վարորդի պատճառով բոլորը /բո-լո-րը/ պետք է զրկվեն վարորդական իրավունքից, ապա՝ հերթ կանգնեն, ժամանակ վատնեն, նոր ծախսեր անեն։ Ո՞վ է վճարելու էդ ծախսերը։ Հաստատ՝ ոչ գաղափարի հեղինակները եւ ջատագովները։

Եթե հետեւելու լինենք այս տրամաբանությանը՝ անտառային հրդեհի ժամանակ զոհեր ունենալու դեպքում պետք է առաջարկվի հատել բոլոր անտառները։ Եթե շունը մեկին կծել է, ապա՝ ոչնչացնել բոլոր շներին։

Դժվարությամբ, բայց կջանայինք հասկանալ, եթե առաջարկվեր վարորդական իրավունքից զրկել հաճախ վտանգավոր խախտումներ թույլ տված վարորդներին։ Բայց զրկել բոլորին, այդ թվում եւ նրանց ովքեր, ասենք, երբեք վթարում չեն հայտնվել, տարօրինակ է»։