«Իրազեկ քաղաքացիների միավորումը»-ը դատի է տվել ԱԱԾ-ին

09-07-2019
258 դիտում
«Իրազեկ քաղաքացիների միավորումը»-ը դատի է տվել ԱԱԾ-ին

«Իրազեկ քաղաքացիների միավորումը»-ը դատի է տվել Ազգային անվտանգության ծառայությանը։

Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Հարգելի լրագրողներ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դատի է տվել ոչ թէ Արթուր Վանեցյանին, այլ ԱԱԾ-ին:

Ընդորում, դատի ենք տվել այն բանի համար, որ ԱԱԾ-ն ոտնահարում է Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի ՍԴՈ-1010 որոշումը:

Նույնաբովանդակ հայցերով նախկինում դատի ենք տվել Արտաքին գործերի և Էներգետիկայի նախարարություններին ու երկուսի դեպքում էլ հաղթել ենք: Հերթը հասավ ԱԱԾ-ին՝ անկախ իմ ու Վանեցյան Արթուրի հարաբերություններից:

Որևէ կասկած չունենք, որ հայցը հիմնավոր է: Բոլորին հերթով պարտադրելու ենք հարգել Սահմանադրական դատարանի՝ տեղեկավության ազատության հետ կապված որոշումները»,- ֆեյսբուքում գրել է Դանիել Իոաննիսյանը: