Երևանի մետրոպոլիտենի ուղևորները տարհանվել են

10-07-2019
149 դիտում
Երևանի մետրոպոլիտենի ուղևորները տարհանվել են

Երևանի մետրոպոլիտենի ուղևորները տարհանվել են, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։

Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են:

Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի»,- Ֆեյսբուքում գրել է Հակոբ Կարապետյանը: