«Ռուսթավի 2» ՀԸ-ի տնօրենը խոստացել է միզել Ռուսաստան արտահանվող վրացական գինու և «Բորժոմի»-ի մեջ

10-07-2019
710 դիտում
«Ռուսթավի 2» ՀԸ-ի տնօրենը խոստացել է միզել Ռուսաստան արտահանվող վրացական գինու և «Բորժոմի»-ի մեջ

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ուղիղ եթերում ասել է, որ պատրաստ է միզել վրացական գինու և «Բորժոմի»-ի մեջ՝ վրեժխնդիր լինելով այն  արտադրողների նկատմամբ, որոնք ապրանք են արտահանում Ռուսաստան. հայտնում է vz.ru-ի թղթակիցը Թբիլիսիից: «Գրողը տանի այդ «Բորժոմին» էլ ու գինին էլ:

Հիմա մենք պետք է ասենք, որ Պուտինը լավն է, որ ինչ-որ մեկը «Բորժոմի», գինի ու «Նաբեգլավի» տանի Ռուսաստա՞ն: Ես կմիզեի այդ ամենի վրա: Ինձ համար միևնույն է: Մենք երկի՞ր ենք, թե՞ առևտրի օբյեկտ»,- բղավել է նա հեռուստաալիքի ստուդիայում: Ապա Գվարամիան դիմել է արտադրողներին՝ կոչ անելով ապրանքը վաճառել Ուկրաինայում:

«Ի՞նչ եք բռնաբարում մեր քաղաքը: Մեզ արգելել են ազատ արտահայտել մեր մտքերը միայն այն բանի համար, որպեսզի ձեր «Բորժոմին» ազատ վաճառվի Ռուսաստանում»,- բղավել է նա:

Հիշեցնենք՝ «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության հաղորդավար Գիորգի Գաբունիան իր հեղինակային հաղորդումն սկսել էր ռուսերենով, բացման խոսքում հայհոյելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը: 

Այս մասին գրում է «Ֆակտորը»։