ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի՝ Կիպրոսի ԲՏԳ նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ

10-07-2019
167 դիտում
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի՝ Կիպրոսի ԲՏԳ նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի՝ Կիպրոսի ԲՏԳ նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ։

«Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման»: