Զոդի կամրջի վթարի գործով «Տոյոտա»-ի վարորդը կալանավորվել է․ ՔԿ

10-07-2019
201 դիտում
Զոդի կամրջի վթարի գործով «Տոյոտա»-ի վարորդը կալանավորվել է․ ՔԿ

Արարատի մարզի Զոդի կամրջին օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

««Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Կալանքը նախնական նշանակվում է երկու ամսով: