«Կախարդական սրինգ». ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է

10-07-2019
191 դիտում
«Կախարդական սրինգ». ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված կբացվի «Կախարդական սրինգ» խորագիրը կրող ցուցադրությունը: Կներկայացվեն երկու տասնյակ նվագարաններ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է:

Ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին, «Տաշիր Սթրիթ» կենտրոնում (Հյուսիսային պողոտա 6/2):