Հայտնի է, թե ով կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

10-07-2019
241 դիտում
Հայտնի է, թե ով կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Անդրեա Վիկտորինին առաջադրվել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է «Ֆակտորը»` հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ Նրա թեկնածությունն առաջադրվել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից։

«Նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։ Անդրեա Վիկտորինն այս պահին զբաղեցնում է  Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը»,-տեղեկացնում է աղբյուրը։