Էներգետիկ համակարգում տեղի ունեցած խափանումների հարցով խորհրդակցություն է անցկացվել

11-07-2019
97 դիտում
Էներգետիկ համակարգում տեղի ունեցած խափանումների հարցով խորհրդակցություն է անցկացվել

Էներգետիկ համակարգում երեկ տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առավոտյան` Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո, խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:

Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ  էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝  հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով: 

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը