Ինչի արդյունք է Սևանա լճի ծաղկումը․ կա՞ն մեղավորներ․ նախարարը մանրամասնում է․ Տեսանյութ

11-07-2019
191 դիտում
Ինչի արդյունք է Սևանա լճի ծաղկումը․ կա՞ն մեղավորներ․ նախարարը մանրամասնում է․ Տեսանյութ

Լճերն ունեն երեք կարգավիճակ՝ միջին, շատ մաքուր և ճահճացված։ Սևանը գտնվում է միջին վիճակում, սառը շերտը վնասված է։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի  նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ չի կարող երաշխավորել, որ հաջորդ տարի Սևանը չի ծաղկի։ Իրավիճակը մեղմելու համար մի շարք քայլեր պետք է ձեռնարկվեն։

«Մենք ճահճացման չենք գնում, մենք ունենք խնդիրներ, և այդ խնդիրներին պատշաճ չարձագանքելու դեպքում, որակական շատ մեծ վնասներ կունենանք»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ 2017 թվականին Սևանա լճի ջրի թափանցիկությունը 14 մետր էր։  Դա ամենալավ ցուցանիշն էր։ Եվ ընդամենը երկու տարվա ընթացքում թափանցիկությունն էականոորեն իջավ 2-2.5 մետրի։ Իսկ թափանցիկները մի քնաի տարբեր ցուցանիշների ինդիկատոր է։

Անդրադառնալով նախկին իշխանությունների մեղքի բաժնին Սևանի այսօրվա վիճակի հարցում, նախարարն ասաց, որ  տարաբնույթ քրեական գործերը տալիս են և իրավական գնահատական, և կորոշեն, թե ով է մեղավոր և ինչքանով է մեղավոր։

«Ի՞նչ ենք արել մենք, առաջին անգամ ամբողջովին գույքագրվել են մաքրման ենթակա իրական ծավալները, անգամ ուսումնասիրվել է Սոթքում նախկինում առկա պոչամբարների և թափոնակույտերի ծավալները։ Եվ հենց այս պահին էլ եռաչափ մոդելավորում է իրականացվում, որպեսզի ռեկուլտիվացման աշխատանքներ իրականացվեն։ Ջրի հոսքի կառավարման հետ կապված ամենօրյա աշխատանքներ ենք կատարում, կողակի վերականագնման աշխատանքն ենք իրականացնում, նաև ուսումնասիրություններ կան ցանցավանդակային տնտեսությունների հետ կապված,  դրանք համարդել ենք ֆոսֆորի հետ կապված ծավալների հետ»,- նշեց Էրիկ Գրիգորյանը։

Իսկ ջրի տակ անցած հատվածների մաաքրման աշխատանքներ, ըստ նախարարի, վերջին մեկ տարում չեն իրականացվել, որովհետև նախ պետք է որոշվի, թե ինչ ծավալի մաքրում պետք է անեն և որտեղ։

Մանրամասները Factor.am-ի տեսանյութում