Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Սուրմալու» տոնավաճառի սեփականատերերից մեկը. Shamshyan.com

11-07-2019
295 դիտում
Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Սուրմալու» տոնավաճառի սեփականատերերից մեկը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Հիվանդանոց է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։

Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանն է։ 

Մանրամասները՝ այստեղ