ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավային

11-07-2019
104 դիտում
ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավային

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավային:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են  փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ համատեքստում մեծապես կարևորելով նաև խորհրդարանականների դերը հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում։