Կբացվի «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը

11-07-2019
265 դիտում
Կբացվի «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը

Հուլիսի 11-ին, 18։00-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը, որը պատմում է խորհրդային քաղաքների կյանքի, դրանց հետագա զարգացման եւ ճարտարապետության մասին։

Ցուցահանդեսը ներկայացնում է մոդեռնիստական ժառանգության զարգացումը՝ ընդգրկելով 1920-ակաները՝ սկզբնավորումը, 1950-ականների վերջի վերածնունդը, որը շարունակվեց ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, նաեւ այդ ժառանգության հետագա ճակատագիրը Խորհրդային կայսրության նախկին հանրապետություններում՝ իր բոլոր վարպետներով, տեղական «բարբառներով» ու անծանոթ գլուխգործոցներով:  

Երեւանում ցուցադրվելուց հետո  «Վաղվա քաղաքը» կտեղափոխվի և կցուցադրվի Մինսկում եւ Մոսկվայում 2019-ին եւ Կիեւում, Նովոսիբիրսկում եւ Թբիլիսիում 2020-ին:

Նախագիծը պատրաստվել է մի քանի տարվա հետազոտությունների արդյունքում, տարածաշրջանի եւ Գերմանիայի մի շարք գործընկեր հաստատությունների հետ համատեղ:

Բոլորիդ հրավիրում ենք այս կարևոր ցուցադրությանը։

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ֆեյսբուքյան հրավերում՝ այստեղ։