Արդյոք ԲԴԽ անդամներ ընտրող դատավորների ժողովի մասնակիցները լիովին անկա՞խ են. Սաքունց

11-07-2019
252 դիտում
Արդյոք ԲԴԽ անդամներ ընտրող դատավորների ժողովի մասնակիցները լիովին անկա՞խ են. Սաքունց

Դատավորներն այսօր դռնփակ ընդհանուր ժողով են անում անում, որպեսզի ընտրեն Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ:

Թեկնածուները 11 դատավորներ են՝ Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարցադրումներ է հնչեցրել այս ընտրության վերաբերյալ.

«Հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն.

Արդյո՞ք այսօր ԲԴԽ-ի անդամների ընտրության համար տեղի ունեցող դատավորների ժողովի մասնակիցները լիովին անկախ են իրենց որոշումներում, թե՞ ժողովն ընթանում է ըստ նախօրոք որոշված սցենարով:

Արդյո՞ք որևէ պետական մարմին զերծ է մնացել, հատկապես ԱԱԾ-ն, որն ամենայն հավանականությամբ ունի դոսյեներ դատավորների նկատմամբ, դատավորների ժողովում ցանկալի որոշումները կայացնելու համար:

Սրանք հարցեր են, առանց որոնց պատասխանները ստանալու, որևէ վստահություն չի կարող լինել դատավորների ժողովի ընդունվելիք որոշումների լեգիտիմության նկատմամբ:

Եվ Ժողովին մասնակցող դատավորները պետք է իրենց կոչմանը հավատարիմ մնալով քաջություն ունենան այս հարցերին պատասխաններ տալու հանրությանը, հակառակ դեպքում որևէ կերպ չի կարող վերականգնվել առանց այն էլ խիստ ցածր հանրային վստահությունը դատական իշխանություն իրականացնող դատավորների նկատմամբ:

Հուսով եմ կլսենք արձագանքներ դատավորների կողմից, լրագրողներին էլ կխնդրեմ նշված հարցերը ճշտեն անձամբ ժողովի մասնակիցներից՝ հատկապես դատարանների նախագահներից«»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Սաքունցը: