Հայաստանյան Հասարակական կազմակերպությունների բաց նամակը ԵԽ Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին

20-10-2010
370 դիտում
Հայաստանյան Հասարակական կազմակերպությունների բաց նամակը ԵԽ Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին

Հարգելի պարոն Գլխավոր քարտուղար

ԵԽ “Հանուն Ժողովրդավարության” ֆորումի շրջանակներում Երեւան կատարելիք Ձեր այցի շեմին, կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների հարցում առկա մի շարք խնդիրների վրա, որոնք բացասաբար են անդրադառնում Հայաստանում ժողովրդավարության վրա:

Չնայած 2008 թվականի վերջին նախագահական ընտրություններից արդյունքում առաջացած ճգնաժամից հետո ԵԽԽՎ-ի կողմից ընդունված 1609 (2008), 1622 (2008), 1643 (2009) եւ 1677 (2009) բանաձեւերի հստակ պահանջներին, Հայաստանի իշխանություններին չի հաջողվել իրականացնել մարտիմեկան դեպքերի անաչառ եւ համակողմանի հետաքննություն, ազատ չեն արձակվել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձինք:

Անմեղ մարդկանց սպանության համար պատասխանատու անձինք պատասխանատվության չեն ենթարկվել, եւ առայսօր բանտերում են մնում 13 քաղբանտարկյալներ:

Մենք ցանկանում ենք կոչով դիմել ձեզ, որպեսզի դուք կոչ անեք Հայաստանի իշխանությունների` ապահովել բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը եւ մարտի մեկի իրադարձությունների անաչառ եւ անկախ հետաքննությունը: Մենք նաեւ կցանկանայինք կոչ անել ձեզ, որպես ԵԽ գլխավոր քարտուղար, այցելել այն անձանց, ովքեր ազատազրկվել են 2008-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Նկատի ունենալով ձեր անձնական ներդրումը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում, ինչպես նաեւ ԵԽ-ի շրջանակներում ձեր դերակատարությունը, վստահ ենք, որ հայ քաղբանտարկյալների հետ ձեր հանդիպումները կստիպեն Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերջիններս կատարեն իրենց պարտավորությունները եւ ազատ արձակեն նրանց, ինչպես որ պահանջել է ԵԽԽՎ-ն:

Նատալյա Մարտիրոսյան` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե

Սոնա Այվազյան`  Transparency International հակակոռուպցիոն կենտրոն

Մելիսա Բրաուն` քաղբանտարկյալների կանանց  “Շահխաթուն”միություն

Միքայել Դանիելյան` Հելսինկան հայկական ասոցիացիա

Արթուր Սաքունց` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Լեւոն Բարսեղյան` Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբ

Վարդան Հարությունյան` Իրավունքի եւ ազատության կենտրոն

Նադեժդա Հակոբյան`”Մենք-Պլյուս” հ/կ

Նունե Դանիելյան`”Միջնաբերդ”մշակութային-լուսավորչական հ/կ

Կարեն Հակոբյան` “Հույս”հ/կ

Իզաբելա Սարգսյան` “Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության”