Ստյոպա Սաֆարյանը վթարի է ենթարկվել

21-07-2019
384 դիտում
Ստյոպա Սաֆարյանը վթարի է ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժաներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչի գլխավորությամբ։

Ավելին` սկզբնազբյուրում։