Փայտանյութով բեռնատարը հայտնաբերվեց, ծագումը պարզվում է

12-08-2019
267 դիտում
Փայտանյութով բեռնատարը հայտնաբերվեց, ծագումը պարզվում է

Օգոստոսի 10-ին, ժամը 19.20-ին, սոցիալական ցանցի մի օգտատեր հրապարակել է մի տեսանյութ, թե ինչպես է Պարզ լճից Դիլիջան տանող ճանապարհով իջնում առանց համարանիշի մի բեռնատար՝ բարձված փայտանյութով:

Դիլիջանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը մոտ երկու ժամ անց «Ժանգոտ գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել է բեռնատարը: Վարորդը բացատրություն է տվել, որ իրեն ամրակցված՝ «Դիլիջան ազգային պարկին» պատկանող «ՈԻՐԱԼ» մեքենան անսարք վիճակում է, և իր ինքնաշեն մեքենայով անտառից դուրս է բերել ձյունակոտոր և քամատապալ ծառերից պատրաստված փայտանյութ, որը տեղափոխում է վերին պահեստ՝ հետագայում ազգային պարկի կողմից բնակչությանը տրամադրելու նպատակով:

Փայտանյութով բեռնատարն ի պահ է հանձնվել անտառապահին:

Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։