«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ». ԱՀ ՊՆ

12-08-2019
«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ». ԱՀ ՊՆ
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարության հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: