Երևանի կանգառներում հայտնվել են «խոսող» պաստառներ. Տեսանյութ

12-08-2019
446 դիտում
Երևանի կանգառներում հայտնվել են «խոսող» պաստառներ. Տեսանյութ

Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են #դեմեմբռնությանը կոչով վահանակներ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ 

Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։

Կից տեսանյութով ներկայացնում են պաստառները հավելվածով սկանավորելու ձևը։