Ոստիկանները զինված բախում են կանխել․ Տեսանյութ

16-08-2019
411 դիտում
Ոստիկանները զինված բախում են կանխել․ Տեսանյութ

Օգոստոսի 15-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Երկաթուղայինների 1 հասցեում հավաքված են մի խումբ անձինք, որոնց մոտ զենք կա և հնարավոր է լինի զինված բախում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողներն անմիջապես իրականացրին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
Նույն օրը, ժամը 23-ն անց 30-ին, նշված հասցեից զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի և Բյուրեղավանի 13 բնակիչ: Հնարավոր հետագա զարգացումները կանխվեցին:

անեփանման դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ:

Նրանց հավաքատեղիից հայտնաբերվեց առանց գործարանային համարի երկու «Մակարով» ատրճանակ, մեկը լիցաքավորված՝ 7, մյուսը՝ 8 փամփուշտով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բյուրեղավանի 34-ամյա բնակիչը ձերբակալված է: Կատարվում է քննություն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։