Երկրորդ հարկից ընկած 3-ամյա աղջնակի մոտ գանգուղեղային փակ վնասվածք է, բայց նկատվում է դրական դինամիկա

17-08-2019
466 դիտում
Երկրորդ հարկից ընկած 3-ամյա աղջնակի մոտ գանգուղեղային փակ վնասվածք է, բայց նկատվում է դրական դինամիկա

Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից. վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Այս մասին հաղորդում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը:

Ըստ հաղորդագրության՝ փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:

«Այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ տուժածին տեղափոխելու համար օգտագործվում է սանիտարական ուղղաթիռը: Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, նման դեպքերից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: