Կարո Փայլան. «Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին

19-08-2019
116 դիտում
Կարո Փայլան. «Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն  մեկնաբանել է կողմից Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնանկ անելու մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը:

Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրել է, որ 4 ամիս առաջ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի շրջաններում ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել էր HDP-ից առաջադրված քաղաքապետների թեկնածուներին: Մինդեռ հիմա նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ  են:

«Բոլոր քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև հանրությունը, պետք է արձագանքի ժողովրդի կամքին հակառակ արված այդ ստոր գործընթացին: Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին»- նշել է Փայլանը:

Աղբյուր` Ermenihaber.am