Բակո Սահակյանը դեսպան Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

20-08-2019
191 դիտում
Բակո Սահակյանը դեսպան Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության մախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։