Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

24-08-2019
474 դիտում
 Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Առաջիկա 5 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-27-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: