Արցախում խնդիր կա կապված քվեատուփերի ու քվեարկության ծրարների բացակայության հետ. Դանիել Իոաննիսյան

08-09-2019
259 դիտում
Արցախում խնդիր կա կապված քվեատուփերի ու քվեարկության ծրարների բացակայության հետ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է Արցախի ընտրություններին, որտեղ կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

Արցախում խնդիր կա կապված քվեատուփերի ու քվեարկության ծրարների բացակայության հետ, որը, հույսով եմ, գալիք համապետական ընտրություններից առաջ կլուծվի։

Բանն այն է, որ քվեատուփի հետևում ճեղք կա, որից, քվեաթերթիկի երկար լինելու պարագայում, երևում է, թե ում ընտրողը հաստատ չի քվեարկում։

Իսկ քվեարկության ծրարների բացակայության արդյունքում շատերը ակամայից տեսնում են ընտրողի քվեարկությունը։

Ընտրությունների ընթացքի ու խնդիրների մասին կարող եք կարդալ մեր հաղորդագրություններում։ Մանրամասն կխոսենք ու գնահատականներ կտանք վաղվա ասուլիսին (ժամը 13։30-ին)։

Աղաղակող խախտումներ առայժմ չենք տեսել։ Պարզապես, այս մի խնդիրը ուզեցա առանձնացնել ու այստեղ բարձրաձայնել, քանի որ քվեարկության գաղտնիությունը պետք է ապահովվի բոլոր հնարավոր միջոցներով։