Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ ազատ, արդար և մրցակցային ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ

09-09-2019
209 դիտում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ ազատ, արդար և մրցակցային ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:

Շնորհավորում եմ նաև բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»: