«Մալաթիա մոլ»-ում հրդեհի բռնկման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

10-09-2019
157 դիտում
«Մալաթիա մոլ»-ում հրդեհի բռնկման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում օգոստոսի 24-ին  հրդեհի բռնկման դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Վերջինիս փոխանցմամբ` գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել)։