Շիրակի մարզում խորհրդակցություն է․ Մարզպետը հորդորում է երկարշարժից վնասի առկայության դեպքում տեղեկացնել

10-09-2019
387 դիտում
Շիրակի մարզում խորհրդակցություն է․ Մարզպետը հորդորում է երկարշարժից վնասի առկայության դեպքում տեղեկացնել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«911 ծառայությունը դեռևս որևէ ահազանգ չունի գրանցած Շիրակի մարզից։ Համայնքապետերից ևս որևէ մտահոգիչ տեղեկատվություն չունենք։

Քանի որ բջջային կապի հետ խնդիր կար, խնդրում եմ Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով որևէ տեսակի վնասի առկայության տեղեկատվություն ունենալու դեպքում կիսվել մեր հետ։ Մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ հիմա խորհրդակցություն ենք անում»։