Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների

11-09-2019
188 դիտում
Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:

Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ նախագահն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ փոխգործակցության հետագա զարգացմամբ՝ այն համարելով մեր արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: