Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս հրաժարական կտա․ Factor.am

17-09-2019
404 դիտում
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս հրաժարական կտա․ Factor.am

Factor.am-ի տեղեկություններով  Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում կայացած թեժ քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մոտեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հայտնել, որ պատրաստվում է հրաժարական ներկայացնել։

Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին առաջարկել է հեռանալու դեպքում զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը, սակայն Օսիպյանը հրաժարվել է։ Factor.am-ի տեղեկություններով Օսիպյանի հրաժարականի դիմումն արդեն պատրաստ է։