Չկա այդպիսի բան. Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի դիմումի մասին

18-09-2019
118 դիտում
Չկա այդպիսի բան. Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի դիմումի մասին

«Չկա այդպիսի բան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հրաժարականի մասին լուրերին։

Տոնոյանն ասաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նման քննարկում չի էլ ունեցել, տեղեկացնում է factor.am-ը:

Պաշտպանության նախարարը, միաժամանակ, չցանկացավ մեկնաբանել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը: Դիտարկմանը, թե լուրեր են տարածվել, որ Վանեցյանի հրաժարականը տարաձայնությունների հետևանք է, նախարարն արձագանքեց, որ կարծում է՝ առանց տարաձայնությունների չի լինում հրաժարական: Հարցին՝ տարաձայնություններ ունի՞ վարչապետի հետ, նա պատասխանեց. «Ո՛չ, վարչապետի հետ չեն կարող լինել տարաձայնություններ»: