ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում. Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը

18-09-2019
292 դիտում
ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում. Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաքննությունը  շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից: