ԵՄ ներկայացուցիչները բարձր են գնահատել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կատարած աշխատանքը

18-09-2019
255 դիտում
ԵՄ ներկայացուցիչները բարձր են գնահատել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կատարած աշխատանքը

Սեպտեմբերի 18 Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան հանդիպել են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին:

ԵՄ ներկայացուցիչները բարձր են գնահատել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կատարած աշխատանքը` ընդգծելով կազմակերպության գործունեության կարևորությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների համատեքստում:

Այս մասին տեղեկացնում է ԵՄ ֆեյսբուքյան պաշտոնական էջը։