Կառավարությունը բարձրացնում է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականությունը

19-09-2019
146 դիտում
Կառավարությունը բարձրացնում է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուք սոցիլական ցանցում գրել է․

«Այսօր Կառավարությունը հաստատեց 145-Ն որոշման փոփոխության նախագիծը, որի նպատակն է բարձրացնել սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականությունը՝ մանավորապես թիրախավորելով ծայրահեղ աղթատության մեջ ապրող քաղաքացիներին, պարզեցնել անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու ընթացակարգերը, ինչպես նաև ընդլայնելու սեզոնային զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները՝ առանց զրկվելու ընտանեկան կամ սոցիալական նպաստից։

Նախագծով առաջարկվեց․

- տալ հնարավորություն որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու համար,

- պարզեցնել Համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու նոր բնակության վայր, ոչ թե նախկին,

- գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների շարքին դասել նաև պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքները»։