Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել․ Factor.am

19-09-2019
717 դիտում
Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել․ Factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և տևել է մի քանի ժամ։

Տեղեկության վերաբերյալ փորձել են մանրամասներ ճշտել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանից՝ հետաքրքրվելով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի՞ն, թե՞ քաղաքականությանն առնչվող հարցեր։ «Կարող եմ միայն ասել, որ ՀՖՖ նախագահն այս պահին Վրաստանում է, որտեղ մասնակցում է ընկերոջ որդու հարսանեկան արարողությանը: Երեկվա անձնական հանդիպումների մասին տեղեկության չեմ տիրապետում»,- նշեց Զոհրապ Եգանյանը:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։