Արթուր Վանեցյանը հաստատեց, որ տեքստը մենակով չի գրել. Վլադիմիր Կարապետյան. Վլադիմիր Կարապետյան

19-09-2019
350 դիտում
Արթուր Վանեցյանը հաստատեց, որ տեքստը մենակով չի գրել. Վլադիմիր Կարապետյան. Վլադիմիր Կարապետյան

Արթուր Վանեցյանը հաստատեց, որ տեքստը մենակ չի գրել, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե պետք է պարզել՝ ո՞վ է գրել ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականի տեքստը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ուներ, երբ հայտարարում էր՝ «հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»: «Ինքը հաջորդ օրը տվեց պարզաբանումներ: Վարչապետն ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն, և դրանից հետո առերեսվել նման հայտարարությանը, որն արեց Վանեցյանը, կարծում եմ՝ անսպասելի էր թե՛ իր համար, թե՛ իր թիմի ներկայացուցիչների համար, դրա համար առաջացան նման հարցադրումներ»,- ասաց խոսնակը:

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ նաև նախարարների պաշտոնանկությունների մասին տեղեկություններին՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: