Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

20-09-2019
213 դիտում
Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Գրիգորի Խաչատուրովին շնորհել է գեներալ-մայորի կոչում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշվում է նախագահի հրամանագրում: