Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան

20-09-2019
124 դիտում
Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Սանասարի Անանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: