Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս և այլ իրեր

20-09-2019
169 դիտում
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս և այլ իրեր

Սեպտեմբերի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3  USB լար, 6 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, գործարանային արտադրության 52 խաղաթուղթ, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք և 1 լիտր ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ։

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: