Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

20-09-2019
264 դիտում
Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում որոշվեց մերժել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։

Պաշտպանները գրավի չափ չէին նշել՝ թողնելով դա դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափի կաշառք ստանալու համար: Աղբյուրը՝ Factor.am: