Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27 մլն դրամից ավելի գումար․ Տեսանյութ

20-09-2019
307 դիտում
Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27 մլն դրամից ավելի գումար․ Տեսանյութ

ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։

Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ Նրանց անվամբ որպես աշխատավարձ դուրս է գրվել և յուրացվել այս պահին քննությանը հայտնի տվյալներով՝ ընդհանուր 27 միլիոն 170 հազար դրամից ավելի գումար։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Հանգամանքները պարզվում են, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։