Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ արձակելով 1000 կրակոց

21-09-2019
461 դիտում
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ արձակելով 1000 կրակոց

Սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից: