Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտեցին երեխաներին. Տեսանյութ. News.am

07-10-2019
330 դիտում
Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտեցին երեխաներին. Տեսանյութ. News.am

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Երեւան, այսօր առավոտյան մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝ Քորթնին, մկրտել են երեխաներին, տեղեկացնում է News.am-ը:

Վերջիններս եկեղեցում հետաքրքրությամբ հետեւել են ամենին, ինչ կատարվում է։ Բոլորը գեղեցիկ սպիտակ հագուստներ են կրում։ Ինչպես հայտնի է, Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկտրել են Երուսաղեմում՝ 2015թ.-ին։ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետ. նրանք մասնակցում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

Մանրամասները՝ այստեղ.