Անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ

07-10-2019
423 դիտում
Անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ

«2011 թվականին ես ձեռք եմ բերել պրոթեզ և այդ թվականից հետո երեք անգամ մեկնել եմ՝ երկու տարին մեկ։ Այնպիսի պրոթեզ է, որի սպասարկումն իրականացվում է միայն Գերմանիայում։ Մի քանի օրով մեկնեմ, հետ կվերադառնամ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով բուժման նպատակով Գերմանիա իր մեկնելուն։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ազատության համար նախաձեռնած ստորագրահավաքին, ասաց․ «Ես իմ կարծիքը միշտ էլ ասել եմ, այն գործիչները, որոնք գնահատում են իրադրությունը, միշտ էլ գործողություններ ձեռնարկում են, ես ինքս միշտ ասել եմ՝ ինձ համար անընդունելի է, երբ երեսուն տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ, կարելի է այդ ամենը իրականացնել՝ թույլ տալով, որ նա լինի ազատության մեջ»:

Ինչ վերաբերում է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը, Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես ցավում եմ, որ մենք կորցրել ենք մի մարդու, որը պետական գործիչ է եղել, և այսօր քրեական գործ է քննվում»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.